news-details
Հասարակություն

Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ

24News-ի տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Տեղեկատվության վերաբերյալ 24News-ը դիմել է ՆԳՆ ոստիկանություն, որտեղից դեռ չեն արձագանքել։

 

Նյութի աղբյուր՝ https://24news.am/nerkin-kyank/494542/