news-details
Հասարակություն

Զովունի գյուղում կրակոցներ արձակողը կին է եղել. ինչն է պատճառը

Armlur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Զովունիում հնչած կրակոցներից։

Եվ այսպես Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Զովունիում գտնվող հանգստյան եւ արարողությունների համար նախատեսված սրահում հարսանիքի է եղել։ Արդյունքում, Armlur.am-ին Զովունի համայնքի բնակիչները պատմեցին, որ հարսանիքի մի քանի մասնակիցներ սրահից դուրս են եկել և բակում բարձր խոսել են ու հայհոյել։

Ըստ նրանց՝ տարածքում ապրող առանձնատներից մեկի բնակիչը, որը անչափահաս տղա է եղել, դուրս է եկել ու խնդրել, հորդորել է չհայհոյել, քանի որ մայրը քուրը տանն են ու իրենց հայհոյանքները լսում են։

Խնջույքի մասնակիցներին դուր չի եկել դիտողությունը ու սկսել են հակարադձել անչափահաս տղային, որից հետո բանը հասել է անչափահաս տղային մի քանի հարվածներ հասցնելը։

Բնակիչների խոսքով հարվածներ ստացող անչափահաս տղայի մայրը տեսել է, որ խնջույքի մասնակիցները որդուն ծեծում են, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի ատրճանակով օդ է կրակել միջադեպը հանդարտեցնելու նպատակով։

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը եւս աներադարձել էր դեպքին եւ հայտնել,որ Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։

համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։