Այս քրեական գործն իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պատերազմում օգտագործել է ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանը նույնպես անկախություն ստանալուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում՝ ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ երբևէ պաշտոնական հավակնություն չի ունեցել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ Ադրբեջանն Արցախյան պատերազմում ռուսական զենք է կիրառել:
Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները հարաբերություններ զարգացնեն Հարավային Կովկասի երկրների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը. այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ՀՀ պայմանագրային պարտավորություններին՝ այդ արձագանքը եղավ: Անմիջապես, առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց ու առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար:
Հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորանքների իր արշավը.
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով Լավրովը գտնվում է Հայաստանում:
Արցախի խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, ով որ ստանա 17 պատգամավորի կողմ քվե, նա էլ կդառնա Արցախի հաջորդ նախագահը։
Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը․ քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի, եւ որեւէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը: