«Արդեն շատ է իրեն պատասխան տալը». Աջապահյանը կոշտ արձագանքեց Փաշինյանի գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, որը վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն, բուռն արձագանք է առաջացրել հոգևորական շրջանակներում։

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որքան շուտ հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն․ Հայկ Կոնջորյան

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, այս մասին հայտարարել է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։

Գարեգին Բ-ն զավակ ունի. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը. Փաշինյան

«Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ 

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին։ 

Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան․ Hetq.am

«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել:

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

«Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Աղազարյանն ասել է 24News-ի հետ զրույցում:

Եթե առաջիկայում Նիկոլը մնաց ՀՀ-ի կառավարչի աթոռին, որոշ ժամանակ անց Գրիգոր Լուսավորիչն աղվան է հռչակվելու, Մայր Աթոռում ազան է հնչելու․ Միհրան Հակոբյան

Վերջին 1000 տարվա ընթացքում այլադավան ոչ մի նվաճող՝ ոչ սելջուկ-թյուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին: Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորահայտ նվաճողները՝ Իլհամ Ալիևն ու նրա զույգ վեցնոցները՝ Փաշինյանն ու Փաշազադեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ․ բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում․ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու

Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ․ բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։