Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։
Տարին կլինի բավական ջրառատ, ապրիլի երրորդ տասնօրյակին կլինի գետի ջրերի բարձր հոսք, ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ: Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ Կառավարության դիմաց մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել իրենց վարորդական իրավունքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինի եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։
Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 7-ին՝ ժամը 09:00-18:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 1 նրբ., Արամի նրբ., Մ.Սարյանի շենք 2 ,Արամի շենք 24/1 ,Դ.Դեմիրճյանի, 2-10 տների ջրամատակարարումը:
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։
Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։