Վրաստանում հայտնաբերվել է Աշոտ Պետրոսյանին՝ շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանած Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն»

Օրեր առաջ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվամբ, քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։