Անցյալ շաբաթավերջին Մասկը X սոցցանցում քննադատել էր Սպիտակ տան խորհրդական Պիտեր Նավարոյին, որն առանցքային դեր է խաղացել գնագոյացման պլանների մշակման գործում: Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության գործադիր տնօրեն Մասկը վաղուց էր կարծում, որ մաքսատուրքերը վնասում են իր ընկերությանը, որը հենվում է ԱՄՆ-ի և Չինաստանի վրա՝ որպես հիմնական արտադրական և սպառման կենտրոններ, նշում է WP-ն:
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։ Այս արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկու կայքերն էլ Meta կորպորացիայի մաս են, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված: Այս մասին հայտնում է РБК-ն։