ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարաձայնություններ է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն թաքցրել է։ Գաղտնիքը բացահայտել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իսլանդիայի վարչապետ Քրիստուն Ֆրոստադոտտիրը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Որոշումը կապված է գլոբալ անվտանգային փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները: Այս մասին գրում է Bild-ը:
Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, Անթալիայի IV դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:
Հինգշաբթի Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու հետևանքով 6 մարդ է զոհվել: Նյու Յորքի իշխանությունները և փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:
Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները և Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։
ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները դրական արդյունք կունենան։
Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել 998 դոլարով, եթե նրանք չլքեն երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր տեսած փաստաթղթերին։ Ովքեր չեն վճարի գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ, Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով նման տուգանքներ կիրառել մինչև հինգ տարի ժամկետով: Դա կարող է հանգեցնել ավելի քան մեկ միլիոն դոլարի տուգանքների գոյացմանը: Հրատարակության զրուցակիցները նշել են, որ օրենքը ավելի հավանական է՝ անհրաժեշտ է ներգաղթյալներին վախեցնելու համար։ Սահմանափակումները բխում են 1996թ. ընդունված օրենքից: Թրամփն օրենքն օգտագործել է 2018-ին իր առաջին պաշտոնավարման ընթացքում՝ հարյուր հազարավոր դոլարների տուգանքներ սահմանելու համար 9 ներգաղթյալի նկատմամբ, որոնք ապաստան էին գտել եկեղեցիներում: Հաջորդ նախագահ Ջո Բայդենը վերջ էր դրել այս քաղաքականությանը։