Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ պարտադիր զինվորական ծառայության համակարգում, որոնց արդյունքում որոշ քաղաքացիներ՝ վճարելով որոշակի գումար, կարող են ազատվել ծառայությունից։ Այս առաջարկը հանրային լայն քննարկման առիթ է դարձել, քանի որ այն ընկալվում է որպես սոցիալական արդարության խախտում, որտեղ հնարավորություն ունեցողները կարող են «գնել» զինվորական գրքույկը, իսկ սոցիալապես անապահով քաղաքացիները կշարունակեն իրենց կյանքի գնով պահել երկրի սահմանները։
Չնայած պատմության մեջ զինվորական ծառայությունը դիտարկվել է որպես պատիվ և ազնվականություն, մեր ժամանակներում այն հաճախ ընկալվում է որպես խուսափելու ցանկալի պարտականություն։ Սակայն առավել ուշագրավ մի հանգամանք կա. ի՞նչ անձիք են նախաձեռնում այս փոփոխությունները, և արդյոք իրենք երբևէ ծառայել են բանակում։
Կառավարության ներկայիս կազմը ներառում է 13 անդամ, որոնցից 4-ը կին են, իսկ Հայաստանում դեռևս չկա օրենք, որով կանայք պարտադիր զորակոչի ենթակա են։ Մնացած 9 անդամներից հետևյալն է պատկերը.
Այսպիսով, մնացած 3 նախարարներն են, որոնք ըստ հասանելի տվյալների, անցել են պարտադիր զինվորական ծառայություն։ Նրանց թվում է նաև Պաշտպանության նախարարը, որի մասին մամուլում կան տեղեկություններ՝ կապված զինվորական ծառայության ընթացքում ունեցած դատապարտման հետ, ինչը նոր հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք այդ ծառայությունն ամբողջությամբ անցած է։
Հատկանշական է, որ ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովը ևս չի փայլում իր պրոֆեսիոնալիզմով։
Ըստ տարբեր աղբյուրների՝ օրենքի հիմնական հեղինակ և հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, որին ներկայացնում են որպես զինվորական ծառայություն անցած անձ, ծառայության մեծ մասը անցկացրել է տանը՝ օգտվելով ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նույնպես չի ծառայել զինված ուժերում. մինչ պատգամավոր դառնալը աշխատել է սկզբում որպես ճանապարհային ոստիկան, ապա զբաղեցրել է այլ վարչական պաշտոններ նույն ճանապարհային ոստիկանությունում։
Արտյոմ Մեհրաբյանը ոչ միայն չի ծառայել, այլ նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել պաշտպանական կամ անվտանգության ոլորտների հետ իր գիտակից կյանքում։
Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև Աննա Գրիգորյանը, ըստ հասանելի տվյալների, չեն ունեցել կրթական, մասնագիտական կամ գործնական որևէ առնչություն պաշտպանության կամ անվտանգության ոլորտների հետ։ Բացի այդ, հանձնաժողովի որոշ անդամներ կապված են եղել միայն խորհրդային բանակի համակարգի հետ և երբևէ չեն ծառայել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։
Ստացվում է, որ պետական կառավարման և պաշտպանության ոլորտի ձևավորման պատասխանատուների գերակշիռ մասը չունի անձնական փորձառություն զինվորական ծառայության մեջ, սակայն նախաձեռնում են արմատական փոփոխություններ այդ համակարգում։ Արդյոք սա արդարացված է հասարակության ու հատկապես ծառայող երիտասարդների նկատմամբ՝ մնում է բաց և կարևոր հարց։