Տեր Արամին կարգալույծ անելու հարցը կարգապահական հանձնախմբում քննության ընթացքի մեջ է. Տեր Եսայի

Այս դատապարտելի իրականությունը, որի առջև կանգնած ենք բոլորս, հակաեկեղեցական արշավի դրսևորումներից է, որին Մայր Աթոռն առիթ է ունեցել անդրադառնալու՝ դատապարտելով հոգևորականների հետապնդումները, բռնաճնշումները եկեղեցականների նկատմամբ: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը:

Քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու որդուն

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը․

Հարսանիք՝ «նեղ կռուգով»․ «Հրապարակ»

Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի է ունեցել վերջերս՝ «Աղաբաբյանս» ռեստորանում։

Կերուխումից հետո տղերքը խմած օդ են կրակել ու ձերբակալվել. «Հրապարակ»

Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։

Եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրենց ասածն ի՞նչ է, որ Քրիստո՞սն է ընտրական հանցագործություն գործող անձ եղել․ Դանիել Իոաննիսյան

Եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրենց ասածն ի՞նչ է, որ Քրիստո՞սն է ընտրական հանցագործություն գործող անձ եղել։ Քրիստոսին մատնելը և ընտրական հացագործին մատնելը նույն բա՞նն է, համեմատելի չէ։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, որ քահանաների և սրբազանի ձերբակալության գործի հետ կապված Տեր Արամին անվանում են Հուդա, իսկ իրեն «գործ տվող»։

Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին

Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Արագածոտնի թեմի առաջնորդին և դիվանապետին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Ի դեպ, դա Հայաստանի ամենավատ պայմաններ ունեցող բանտն է, որը կառավարությունը անընդհատ պատրաստվում է փակել, բայց դեռ չի ստացվում։

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին տարել են Վարդաշենի բանտ. մանրամասներ

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հայտնել էր, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.09.2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում»։

Գարեգին Բ-ն իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել Արագածոտնի թեմի քահանաներին, ովքեր նախօրեին բերման էին ենթարկվել

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Աշոտ Մինասյանը (Երկաթ) դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման

Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: