«Այս կործանարար ընթացքը կանխելու, կասեցնելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից: Երբ որ ազատվենք՝ այս բոլոր պրոբլեմները կվերանան: Ապագայի Հայաստանում, կարծում եմ՝ այլևս քաղբանտարկյան չեն լինի և մեր պետության այս ամոթից մենք կազատվենք», - նշել է Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, ստանձնելով իր նոր դերակատարումը, Ռոմանոս Պետրոսյանը շտապել էր կանխակալ կարծիք հայտնել՝ նշելով, Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստորագրվել է Ղազինյանին ազատելու մասին որոշումը։ Ղազինյանի պաշտոնանկությունով, սակայն, Պետրոսյանը չի բավարարվել, աշխատանքից ազատվել են այլ աշխատակիցներ ևս»։
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցվող պատը ներկվելու է սև, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխվի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն «Մերսեդես» ավտոմեքենայով երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուժածին, դանակահարել և հափշտակել պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր և 25 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել այս հոդվածը շահերի բախման համատեքստում և արդյունքում ԽԾԲ-ն կրկին անպատիժ է մնում։
Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է:
Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը:
Որևէ բան անելն ինքնանպատակ չէ: Մասշտաբային բան նախաձեռնելու համար պետք է նաև հասկանաս, որ դրա հաջողության հնարավորությունը որոշակի կա, նոր սկսել: Հակառակ դեպքում բոլորս էլ գիտենք՝ ձախողված որևէ բան բերում է ավելի մեծ հիասթափության: Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ: Այս մասին դատարանի դահլիճում ասել է Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով դատավորի դիմելաձևին:
Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, երեկ կայացած Իլոնայի և Արմենի հարսանիքի ժամանակ 4 հարսնաքույրերից մեկն է եղել։
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։
Հայկական կողմը վստահեցրել է, որ ծանոթ է Թեհրանի «կարմիր գծերին». այս մասին ասել է Իրանի արտգործնախարարը Փաշինյանի և Փեզեշկիանի միջև բանակցություններից հետո։
Ըստ Մելքոնյանի՝ ուղերձում հստակ ասված էր այն ամենը, ինչ կար Վաշինգտոնյան համաձայնագրում։
«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին: Ըստ մեր աղբյուրի՝ փողերի յուրացման, շորթման համար «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչը և մի քանի այլ աշխատողներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Թանգարանի աշխատակիցներն ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակվել: Գրում է Հետքը: