news-details
Շոու-Բիզնես

Վերադարձի փո՞րձ. Հայկ Հովհաննիսյանը «հավանել է» Անահիտ Մանուկյանի նոր տեսանյութը

Մի քանի օր է, ինչ շոուբիզնեսային ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ Հայկ Հովհաննիսյանի և Անահիտ Մանուկյանի բաժանումը։

Նրանք հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարները։ Հայկն էլ օրեր առաջ գրառում էր արել՝ նշելով, որ «ինքն ավելի վատն է, քան իր մասին խոսում են»։ Անահիտ Մանուկյանը դեռևս չի մեկնաբանել իր և Հայկի հարաբերությունների այս փուլը։

Starnews-ը նկատել է, որ թեև նրանք հեռացրել են համատեղ լուսանկարները, բայց շարունակում են հետևել միմյանց ինստագրամյան հարթակում։ Ավելին՝ Հայկը «հավանել է» Անահիտի հրապարակած վերջին տեսանյութը։