Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։
Մայիսի 1-4–ը կլինի կլինի ոչ աշխատանքային. Հայաստանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Իսկ Կառավարությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան: Ֆրանսիայի նախագահը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում, կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։