Վերջին լուրեր

Սպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները այս պահին տեղափոխվում են ՀՕՖ: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Մայրն ասում էր՝ թող երեխաներս մոտս մնան». Հատուկ հանձնախումբը սպանված 3-ամյա Տիգրանի մոր հետ է զրուցել

Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է:

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի վստահեք: Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին, այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

Ռուսները կարողանում են կանխել սպառնալիքները, ռուս ազգի միասնությունն անհերքել է․ Պուտին

ՌԴ-ն այսօր էլ, ինչպես 1612 թվականին, պաշտպանում է իր ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կինը հեռացել է իրենից, ինքը Կրասնոդարում տաքսու վարորդ է եղել․ իրականում ով է եկեղեցու դեմ դուրս եկած Տեր Տարոնը

Իրականությունն այն է, որ Տեր Տարոնը իր կամքով արդեն երկար ժամանակ է, ինչ հոգևոր ծառայության մեջ չէ։ Նա ընտանեկան խնդիրներ է ունեցել․ կինը բաժանվել է իրենից։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ամեն բան արել է, որպեսզի ընտանիքը չքանդվի, սակայն կինը պնդել է, որ չի պատրաստվում ապրել Տեր Տարոնի հետ և հեռացել է նրանից։

3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«ՄԱՊ»-ի Ալիկի գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը. Hetq.am

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2003-2017 թթ. պատգամավորի պաշտոն զբաղեցրած գործարար Ա. Պետրոսյանին մեղադրում է այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն, այլ կերպ ասած՝ փողերի լվացմանը։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան: