«Բայց չեմ ուզում դրա վրա կենտրոնանանք, ավելի լավ է ՝ որոնողական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնենք ու փորձենք հասկանալ»,- նշել է նա:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով վերջին անգամ հարցաքննվել է 2 ամիս առաջ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
Դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։